Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել

Հրդեհ08:58 | հոկտեմբերի 30, 2026Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավի վրա բռնկված հրդեհի մասին։
«UKMTO-ն հաղորդում է ստացել Հորմուզի նեղուցում՝ Խասաբից (Օման) 25 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին», — ասվում է վարչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ երրորդ կողմի աղբյուրի՝ տարանցիկ երթևեկող նավի վրա հրդեհ է բռնկվել։ Դրա պատճառը ներկայում անհայտ է։
Նաև տեղեկություններ չկան անձնակազմի վիճակի, վնասի և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։
Հասանելի է
Թեմա
ՀրդեհՊատահարներՆավագնացություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
