Մուսալեռում բախվել են 3 մեքենաներ. նրանցից մեկը բախվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 4 ոստիկաններից մեկը հոսպիտալացվել է

Արմավիր10:24 | հոկտեմբերի 30, 2026Մուսալեռում բախվել են 3 մեքենաներ. նրանցից մեկը բախվել է կայանված 2 ավտոցիստեռնի. 4 ոստիկաններից մեկը հոսպիտալացվել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։
Կայքի տեղեկություններով «BMW»-ի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում և նրա հետ ավտոմեքենայում եղել է և 3 հոգի, որոնք նույնպես աշխատում են ոստիկանության զորքերում։ Նշված երեք անձինք, բարեբախտաբար, չեն տուժել։
Տեղադրություն
Թեմա
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
