Անդրանիկ Գեւորգյանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին

Տեսանյութեր10:33 | հոկտեմբերի 30, 2026Անդրանիկ Գեւորգյանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Տհաճ տեսարան էր, որը չպիտի լիներ, մենք պիտի պահենք բոլոր նորմերն ու սահմանները ու չպիտի թույլ տանք, որ մեր հայրենակիցները ականատես լինեն այդպիսի տեսարանների։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը, ով վնասվածքներ էր ստացել երեկ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով։
«Այս տեսակ դեպքերը, որ լինում են, անցնում են, անցնում ենք բնականոն աշխատանքի։ Կրկնվելու դեպքում ոնց կլինի արձագանքը, այդ տեսակ էլ կլինի պատասխանը»,–ասաց նա։
Հարցին՝ երեկ իր համար շտապօգնություն եկե՞լ է ԱԺ, Գևորգյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ինձ համար շտապ օգնություն չի եկել, ես ինձ շատ լավ եմ զգացել, այնպես որ, ամեն ինչ նորմալ է եղել։
Տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ, թե ով էր դա սադրել և ոնց դա տեղի ունեցավ, բոլորը դրան ականատես եղան, բոլորը դա տեսան, թե ինչից սկսվեց ու ինչպես սկսվեց։ Դրա մասին արդեն մեր խմբակցության ղեկավարը դիրքորոշում հայտնել է, ես կիսում եմ խմբակցության ղեկավարի դիրքորոշումը»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։
Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։
Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։
Թեմա
ՏեսանյութերՊատահարներՔաղաքականություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
