Honda-ն Accord-ի արմատական թարմացում է պատրաստում. սեդանը կարող է ֆուտուրիստական դիզայն ստանալ արդեն 2027 թվականին

Ավտոմեքենաներ08:00 | հոկտեմբերի 30, 2026Honda-ն Accord-ի արմատական թարմացում է պատրաստում. սեդանը կարող է ֆուտուրիստական դիզայն ստանալ արդեն 2027 թվականին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ճապոնական ավտոարտադրող Honda-ն կարող է էապես փոխել Accord սեդանի դիզայնը 2028 մոդելային տարում։
Ըստ Motor 1 ավտոմոբիլային կայքի՝ թարմացված մոդելը ավելի ֆուտուրիստական տեսք կստանա՝ ոգեշնչված Honda 0 Series էլեկտրամոբիլների կոնցեպտներից։ Ճապոնական ավտոարտադրողը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։

Accord-ի ներկայիս՝ տասնմեկերորդ սերունդը ներկայացվել է 2023 մոդելային տարում։ Ավտոմեքենան ստացել է զուսպ դիզայն և երկու ուժային համակարգ, ներառյալ՝ հիբրիդային։ Սակայն, ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրների հաղորդմամբ, Honda-ն արդեն առաջիկա տարիներին հանրահայտ սեդանի լայնածավալ թարմացում է պատրաստում։
Ավելի վաղ Automotive News-ը հայտնել էր, որ ավտոմեքենան կարող է «ժամանակակից և ֆուտուրիստական դիզայն» ստանալ։ Ապագա մոդելի արտաքին տեսքը, ենթադրաբար, կապ կունենա Honda 0 Series-ի կոնցեպտային մշակումների հետ, որոնք աչքի են ընկնում սեպաձև ուրվագծերով և լակոնիկ գծերով։

2026 թվականի սկզբին ընկերությունը ներկայացրել է նաև պաշտոնական անվանում չունեցող նախատիպ, որը ենթադրությունների տեղիք է տվել Accord-ի՝ լիֆթբեք թափքով կամ բարձրացված հեչբեքի տեսքով նոր տարբերակի հնարավոր ի հայտ գալու մասին։ Արտաքին տեսքով ավտոմեքենան հիշեցնում է սահմանափակ ժամանակահատվածում արտադրված Accord Crosstour մոդելի ժամանակակից մեկնաբանությունը։
Նախնական տվյալներով՝ թարմացված Accord-ը կստանա ավելի նեղ առջևի լուսարձակներ, ամբողջությամբ վերամշակված առջևի հատված և լիֆթբեք թափք։ Հետևի մասում՝ Honda-ի ոճավորված գրության տակ, կարող է թափքի ամբողջ լայնքով ձգվող լուսային շերտ հայտնվել։

Ակնկալվում է, որ սրահում կտեղադրվի մուլտիմեդիա համակարգի մեծ էկրան՝ պահպանելով կլիմայական և աուդիոհամակարգերի կառավարման ֆիզիկական տարրերը։
Միաժամանակ, ավտոմեքենան, ըստ ամենայնի, կպահպանի ներկայիս Honda HA հարթակը, որն օգտագործվում է նաև ապրանքանիշի այլ մոդելներում, այդ թվում՝ CR-V-ում։ Accord-ի հաջորդ սերնդին անցումը, ենթադրաբար, տեղի կունենա միայն 2030-ականների սկզբին։ Այդ ժամանակ մոդելը կարող է ամբողջությամբ հրաժարվել ներքին այրման շարժիչներից՝ հօգուտ հիբրիդային ուժային համակարգերի։

Հիմնական փոփոխություններից մեկը կարող է լինել Honda-ի նոր հիբրիդային համակարգը, որի ներդրումն ընկերությունը նախատեսում է սկսել 2027 թվականից։ Այն երկշարժիչ սխեմայի զարգացումն է և կկարողանա աշխատել առկա 1,5 և 2,0 լիտր ծավալով քառագլան շարժիչների հետ համատեղ։
Ներկայում Accord-ի բազային տարբերակը համալրվում է 1,5 լիտր ծավալով և 192 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչով։ Հիբրիդային տարբերակում օգտագործվում է 204 ձիաուժ հզորությամբ երկշարժիչ ուժային համակարգ։ Honda-ն նաև մշակում է նոր քառագլան շարժիչներ, որոնք հեռանկարում պետք է փոխարինեն ներկայիս ագրեգատներին։ Դրանց առաջին ներկայացումը սպասվում է նաև գետնից բարձրացված թափքով տարբերակում։
Եթե աղբյուրների տեղեկությունը հաստատվի, թարմացված սեդանը կներկայացվի 2027 թվականի երկրորդ կեսին՝ որպես 2028 մոդելային տարվա ավտոմեքենա։ Առաջին լիարժեք շնորհանդեսը կարող է կայանալ արդեն 2027-ի սկզբին։
Ակնկալվում է, որ թարմացված Accord-ի մեկնարկային գինը կկազմի մոտ 30 հազար դոլար։
<!—>
Հասանելի է
[—>русский
Օբյեկտ
Թեմա
ԱվտոաշխարհՀիբրիդային մեքենաներ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
