ՆԳՆ բուհ ընդունված և ՆԳՆ-ում ծառայության անցած քաղաքացիները կազատվեն զինվորական ծառայությունից

ՆԳՆ բուհ ընդունված և ՆԳՆ-ում ծառայության անցած քաղաքացիները կազատվեն զինվորական ծառայությունից

Հայաստան11:06 | հոկտեմբերի 29, 2026ՆԳՆ բուհ ընդունված և ՆԳՆ-ում ծառայության անցած քաղաքացիները կազատվեն զինվորական ծառայությունից
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՆԳՆ բուհ ընդունված և ՆԳՆ-ում ծառայության անցած քաղաքացիները կազատվեն զինվորական ծառայությունից<!—>

]—>

Տարկետում՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի համար և ազատում զինվորական ծառայությունից՝ ՆԳՆ-ում հետագա ծառայության անցնելու դեպքում

Հայաստանում տարկետման իրավունք է սահմանվել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում ուսման ողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև նախատեսվել է ազատում պարտադիր զինվորական ծառայությունից, եթե շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո ծառայության անցնի ՆԳՆ համակարգում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագիծը հավանության է արժանացել Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։

Գործող օրենսդրական դրույթի համաձայն՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատություն ընդունվելու համար առկա է պարտադիր պայման, որը սահմանափակում է հանրակրթություն ստանալուց անմիջապես հետո համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։

Նման բուհերի ընդունելությանը կարող են մասնակցել միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Հասանելի է

русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԿրթությունՌազմական

Կազմակերպություն

Ներքին Գործերի Նախարարություն

Աղբյուրը՝ NEWS.am