Հայաստանում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

Հայաստանում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

Հայաստան12:03 | հոկտեմբերի 29, 2026Հայաստանում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայաստանում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը<!—>

]—>

Հայաստանում հաստատվել է պիտակավորման փորձնական ծրագրի շրջանակում պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։

Մասնավորապես, պիտակավորման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և սառեցված մթերքներին։

Կառավարության այլ որոշումներով հաստատվել է նաև բժշկական արտադրատեսակների, հեռախոսների, կենցաղային տեխնիկայի, կոշիկի, տան և ինտերիերի համար նախատեսված ապրանքների, լուսանկարչական տեխնիկայի և լուսալամպերի, հրատեխնիկական արտադրանքի, կրակմարիչների և հակահրդեհային սարքավորումների, խաղալիքների, հեծանիվների, ավտոպահեստամասերի, ավտոդողերի, մորթե արտադրատեսակների, հագուստի աքսեսուարների և այլ արտադրանքի պիտակավորման փորձնական ծրագիրը։

Փորձնական ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից նշված ապրանքների պիտակավորումը պարտադիր կդառնա։

Նշվում է, որ նախագծի իրականացումը կհանգեցնի ամբողջ ԵԱՏՄ-ի համար ապրանքների պիտակավորման միասնական ձևաչափի ստեղծմանը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՏնտեսությունԱրտադրանքի Հավաստագրում

Կազմակերպություն

Կառավարություն

Աղբյուրը՝ NEWS.am