Փաշինյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վիճակագրությունը

Հայաստան11:51 | հոկտեմբերի 29, 2026Փաշինյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վիճակագրությունը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
2026 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով՝ Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում 26 914 կենսաթոշակառու օգտվել է 1 միլիոն դրամ արժողությամբ ծառայություններից։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ավելի քան 62 հազար կենսաթոշակառու օգտվել է 500 հազար դրամ և ավելի արժողությամբ ծառայություններից։
Վարչապետը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ բոլոր խմբերով համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակում ավելի քան 97 հազար մարդ օգտվել է 500 հազար դրամ և ավելի արժողությամբ ծառայություններից։
«Առաջին ինը ամիսների ընթացքում համակարգի վրա ծախսել ենք 350 միլիոն դոլար, որպեսզի թոշակառուները կարողանան օգտվել բժշկական ծառայություններից»,- նշեց Փաշինյանը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ԱռողջապահությունՀամընդհանուր առողջության ապահովագրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
