Դուք մեր երկրի ապագան եք և ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի այդ ապագան լինի խաղաղ, անվտանգ, կայուն և լուսավոր
Դուք մեր երկրի ապագան եք և ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի այդ ապագան լինի խաղաղ, անվտանգ, կայուն և լուսավոր
Սիրելի՛ շրջանավարտներ,
Այսօր դպրոցներում հնչում է Վերջին զանգը՝ ազդարարելով ձեր կյանքի ամենահիշարժան ու պատասխանատու փուլերից մեկի ավարտն ու մի նոր ճանապարհի սկիզբը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ ու խորհրդանշական օրվա առթիվ։
Այսօր ձեր առջև բացվում են նոր հնարավորություններ, նոր երազանքներ և նոր հաղթանակների ճանապարհներ։ Թող ձեր կյանքի այս նոր շրջափուլը լցված լինի լույսով, հույսով, լավատեսությամբ, հաջողություններով ու երջանկությամբ։ Վստահ եղեք՝ ձեր գիտելիքը, աշխատասիրությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ կարող են կառուցել ավելի բարեկեցիկ, բարգավաճ և ավելի արժանապատիվ Հայաստան։
Ինչպես երեկ Գյումրիում հազարավոր երիտասարդների առջև հայտարարեցի, այսօր ևս ուզում եմ կրկնել՝ դուք մեր երկրի ապագան եք։ Եվ ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի այդ ապագան լինի խաղաղ, անվտանգ, կայուն և լուսավոր։ Ես ուզում եմ, որ երեկ Գյումրիում սկիզբ առած լավատեսության շունչը թևածի ամբողջ հանրապետության տարածքում և արդեն հնչած վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը։
Սիրելի՛ երիտասարդներ, իմացե՛ք, որ ես ձեր հավատարիմ ընկերն եմ, միշտ ձեր կողքին եմ և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք խաղաղ, ապահով ու լուսավոր ապագա ունեցող Հայաստանում՝ լի հնարավորություններով, արդարությամբ ու բարեկեցությամբ։
Պատրաստվե՛ք նոր կյանքի ու լավ փոփոխությունների։

