Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW

Հայաստան19:05 | նոյեմբերի 6, 2026Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Հայաստան Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) արտահանումը Հնդկաստանի համար կարևոր քայլ դարձավ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում։
Ինչպես հայտնում է Indian Defence Research Wing-ը (IDRW), նախագիծն անցել է գործնական իրականացման փուլ․ կառավարվող ռեակտիվ արկերի առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է Solar Defence and Aerospace Limited ընկերության արտադրական ձեռնարկությունից։
Արտահանման առաջին խմբաքանակում ներառվել է 1000 կառավարվող արկ։ Հայաստանի պատվերը ներառում է նաև Pinaka ՀԿՌՀ-ների և զինամթերքի մատակարարում։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 20 միլիարդ ռուփի (210 միլիոն ԱՄՆ դոլար)։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Հայաստան-Հնդկաստան հարաբերություններԶենքի մատակարարումներՊաշտպանություն
Աղբյուրը՝ NEWS.am
