ՀՀ և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

624651452-1308867537937407-7020433680030724553-n-1770138139173-770x_

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իշիկավայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային, զբոսաշրջային և հումանիտար ոլորտներում առկա երկխոսությանը՝ կարևորելով նշված ոլորտներում հարաբերությունների զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է նախորդ տարի երկու երկրների վարչապետների միջև կայացած հանդիպումը և երկկողմ այցերի շարունակականության կարևորությունը։