Toyota-ն թողարկել է Land Cruiser FJ-ի նոր տարբերակը

Auto02:10 | նոյեմբերի 7, 2026Toyota-ն թողարկել է Land Cruiser FJ-ի նոր տարբերակը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Toyota Motor-ը հրապարակել է 4,6 մետր երկարությամբ շրջանակային կառուցվածքով Land Cruiser FJ ամենագնացի նոր տարբերակի լուսանկարները։ Այն մոդելի ստանդարտ տարբերակից տարբերվում է միայն արտաքին ձևավորմամբ։
Ամենագնացի նոր տարբերակը համալրված է ինքնատիպ լուսարձակներով, որոնց միտումնավոր հնաոճ տեսք է հաղորդվել․ մոտակա և հեռահար լույսերի բլոկները կլոր են և ընդգծված են ցերեկային ընթացքային լույսերի «օղակներով», գրում է Drom.ru-ն։ Շրջադարձի ցուցիչները փոքր չափերի են և ունեն նարնջագույն լուսացրիչներ։ Ներկայացվել է նաև Adventure Bumper Set թափարգելների հավաքածուն․ դրանք մի փոքր ավելի կոպիտ տեսք ունեն, քան Land Cruiser FJ-ի ստանդարտ թափարգելները։
Նոր դիզայնով լուսարձակներն ու բախարգելները Toyota-ի ամենագնացի համար կառաջարկվեն 2027 թվականի գարնանը։ Այդ մասերը հասանելի կլինեն նաև թյունինգային հավաքածուների տեսքով։
Land Cruiser FJ-ը համալրված է 2,7 լիտրանոց 4-գլանանի 2TR-FE բենզինային շարժիչով, որն ունի 163 ձիաուժ հզորություն և 246 Ն·մ պտտապահ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Օբյեկտ
Աղբյուրը՝ NEWS.am
