Այսօր մենք շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ․ այն բացում է Հայաստանը բիզնեսի համար․ Ռուբիո
Այսօր մենք շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է, ասել է Մարկո Ռուբիոն։
«Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է։
Եվ սա նաև շարունակական միջոց է՝ կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով», – հավելել է նա։
