Ճապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի

Auto06:01 | նոյեմբերի 28, 2026Ճապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Էլեկտրամոբիլների մշակմամբ և արտադրությամբ զբաղվող ճապոնական EMTA ստարտափն առաջիկա շաբաթներին կներկայացնի իր առաջին մոդելը. այն կլինի քեյ-մեքենա (քեյ-քար)։
Իր ստեղծած ավտոմեքենայի մոտալուտ շնորհանդեսին ընդառաջ EMTA-ն տարածել է մգացված գովազդային լուսանկար, որում երևում է ապագա մեքենայի առջևի հատվածը, ինչպես նաև քողարկող թաղանթով պատված նախատիպի լուսանկար, հաղորդել է Drom.ru-ն։ EMTA-ի քեյ-քարը կպատկանի բարձր տանիքով և հետևի կողային սահող դռներով հինգ դռնանի միկրովենների դասին։ Ուշադրություն են գրավում անկյունային ձևերն ու խոշոր լուսադիոդային լուսարձակները։
Ընկերությունից հայտնել են, որ քեյ-վենը հոկտեմբերից ճանապարհային փորձարկումներ է անցնում։
Ճապոնական նոր ապրանքանիշի մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարին Տոկիոյի ավտոսրահում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
