Ներկայացվել է շարժիչ, որն էլեկտրական մեքենաները կդարձնի ավելի թեթև և էժան

Էլեկտրամոբիլներ04:01 | նոյեմբերի 28, 2026Ներկայացվել է շարժիչ, որն էլեկտրական մեքենաները կդարձնի ավելի թեթև և էժան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Գերմանական ZF ընկերությունը ներկայացրել է High Revolution Drive էլեկտրամոբիլը. դրա շարժիչը զարգացնում է մինչև 30 000 պտույտ/րոպե՝ վայրկյանում 500 պտույտ։ Համեմատության համար՝ սովորական քարշային էլեկտրաշարժիչները, որպես կանոն, զարգացնում են մինչև 18 000 պտույտ/րոպե։ Պտտման բարձր հաճախականության շնորհիվ էլեկտրաքարշակն ամբողջությամբ գրեթե մեկ քառորդով ավելի կոմպակտ ու թեթև է դարձել համադրելի էլեկտրաքարշակից, իսկ հազվագյուտ հողային մագնիսների զանգվածը կիսով չափ նվազել է։
Սկզբունքը պարզ է. հզորությունը հավասար է պտտող մոմենտի և անկյունային արագության արտադրյալին։ Որքան արագ է պտտվում շարժիչը, այնքան փոքր պտտող մոմենտ է անհրաժեշտ նույն հզորությունն ապահովելու համար, հայտնել է «Տեխկուլտը»։ Սա թույլ է տալիս փոքրացնել ռոտորը և ավելի քիչ մագնիսներ օգտագործել, իսկ անիվների վրա անհրաժեշտ պտտող մոմենտն ապահովում է ռեդուկտորը։
ZF-ը մեկ բլոկում միավորել է 200 կՎտ (մոտ 272 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչը, ինվերտորը և շեղատամ ատամնանիվներով երկաստիճան ռեդուկտորը։ 18:1 փոխանցման հարաբերակցությունը թույլ է տալիս անիվների վրա ստանալ մինչև 3 500 Ն·մ պտտող մոմենտ։ Էլեկտրաքարշակը նախատեսված է 400 և 800 վոլտ լարմամբ համակարգեր ունեցող էլեկտրամեքենաների համար։
Չինական արտադրողներն արդեն բարձր պտուտաթվով շարժիչներ են կիրառում սպորտային մոդելներում։ Օրինակ՝ Xiaomi HyperEngine V8s-ը զարգացնում է 425 կՎտ հզորություն և հասնում 27 200 պտույտ/րոպեի։ Իսկ ZF-ը կողմնորոշվում է դեպի զանգվածային շուկայի սեդաններն ու քրոսովերները և նախատեսում է չորս տարվա ընթացքում սկսել էլեկտրաքարշակի սերիական արտադրությունը։
Ընկերությունն ամբողջությամբ չի հրաժարվել հազվագյուտ հողային մագնիսներից։ Սակայն դրանց օգտագործման կրճատումը կարող է նվազեցնել էլեկտրաքարշակի ինքնարժեքը և թուլացնել կախվածությունը Չինաստանից մատակարարումներից, որը գերիշխող դիրք ունի հազվագյուտ հողային հումքի վերամշակման և մագնիսների արտադրության ոլորտներում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
