2026 թվականի արդյունքներով պարենի համաշխարհային ներմուծումը կաճի 1,9%-ով. ՄԱԿ

Գյուղատնտեսություն00:31 | նոյեմբերի 28, 20262026 թվականի արդյունքներով պարենի համաշխարհային ներմուծումը կաճի 1,9%-ով. ՄԱԿ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
2026 թվականի արդյունքներով պարենի ներմուծման համաշխարհային ծախսերը, ինչպես սպասվում է, 2025 թվականի ճշգրտված ցուցանիշի համեմատ կավելանան 1,9%-ով և կհասնեն 2,267 տրիլիոն դոլարի։ Դրա մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «FAO Food Outlook» նոր զեկույցում։
«Աճի այս տեմպերը զգալիորեն ցածր են նախորդ տարվա համեմատ (2025 թվականին ներմուծման ծախսերի աճը կազմել է գրեթե 8%)՝ հիմնականում սուրճի և կակաոյի գների նվազման պատճառով, թեև հացահատիկային և յուղատու մշակաբույսերի ներմուծման ծախսերը կրկին կաճեն»,- ընդգծել են կազմակերպությունում։
Ըստ կանխատեսման՝ 2026 թվականին սուրճի, թեյի, կակաոյի, համեմունքների և հարակից ապրանքների համաշխարհային ներմուծումն արժեքային արտահայտությամբ կնվազի 11,9%-ով, մինչդեռ հացահատիկայինների ներմուծումը կաճի 3%-ով, յուղատու սերմերինն ու պտուղներինը՝ 9,9%-ով, իսկ մսամթերքի ներմուծումը՝ 6,9%-ով, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։ Բացի դրանից, ՊԳԿ-ում նշել են, որ փոխվել է ներմուծման ծախսերի ավելացման մեջ հիմնական ներդրումն ունեցող երկրների աշխարհագրությունը։
Եթե նախկինում աճի շարժիչ ուժը բարձր եկամուտ ունեցող երկրներն էին, ապա այժմ հիմնական աճը բաժին է ընկնում ցածր և միջին եկամուտ ունեցող պետություններին։ «Բարձր եկամուտ ունեցող երկրների ներմուծման ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, 2026 թվականին կավելանա ընդամենը 0,4%-ով, մինչդեռ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար ընդհանուր առմամբ կանխատեսվում է 4,9% աճ, իսկ ամենաքիչ զարգացած երկրների համար՝ 3,9%»,- նշել են ՊԳԿ-ում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
