Մնացական Սաֆարյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

588553325-1253979410092887-1659360913185358169-n-1763997080123-770x_

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Լուիս Գրասային, հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:

Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը խաղաղության հետագա ամրապնդման, փոխադարձ վստահության հաստատման և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղություններում: