Բժիշկ Վլադիմիր Իվանովը հայտարարել է, որ եփած սխտորն իր արժեքավոր հատկություններով չի զիջում թարմ սխտորին։
Բժիշկ Իվանովը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել խաշած սխտոր, որը, ըստ նրա, հարմար է ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Բժիշկը նշել է, որ ջերմային մշակման արդյունքում քայքայվում են սխտորի մեջ ստամոքսի լորձաթաղանթը գրգռող միացությունները։
Իվանովի խոսքով՝ նման արտադրանք կարող են օգտագործել բարձր թթվայնության կամ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ։
«Ջերմային մշակումը չի ոչնչացնում սխտորի մեջ պարունակվող վիտամիններն ու հանքանյութերը։ «Եփած սխտորը նաև պահպանում է հակաօքսիդանտների զգալի մասը, որոնք պաշտպանում են բջիջները վնասից և դանդաղեցնում ծերացման գործընթացը»,- բժշկի կարծիքը մեջբերում է PNZ.ru-ն։
Բացի այդ, բժիշկը կարծում է, որ խաշած սխտորի կանոնավոր օգտագործումը օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը և նորմալացնել արյան ճնշումը։
Իվանովը զգուշացրել է, որ եթե ունեք լյարդի կամ երիկամների հիվանդություններ, ապա խաշած սխտոր օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեք բժշկի հետ։