Հայաստանը քաղբանտարկյալների թվով առաջատար է հետխորհրդային և ԵԽ անդամ երկրների շարքում․ Արմեն Աշոտյան

Հայաստանը քաղբանտարկյալների թվով առաջատար է հետխորհրդային և ԵԽ անդամ երկրների շարքում․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյան17:49 | նոյեմբերի 3, 2026Հայաստանը քաղբանտարկյալների թվով առաջատար է հետխորհրդային և ԵԽ անդամ երկրների շարքում․ Արմեն Աշոտյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Հայաստանը քաղբանտարկյալների թվով առաջատար է հետխորհրդային և ԵԽ անդամ երկրների շարքում․ Արմեն Աշոտյան<!—>

]—>

Հայաստանը քաղբանտարկյալների թվով առաջատար է հետխորհրդային և ԵԽ անդամ երկրների շարքում։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ առցանց ելույթ ունենալով «Կալանավորված Հայաստան» կլոր սեղան-քննարկման ընթացքում։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ու քաղաքական բռնաճնշումների ծավալներն աննախադեպ են»,– նշել է Աշոտյանը՝ խնդրելով իր բարձրացրած հարցերը դիտարկել ոչ թե որպես անձնական բողոք, այլ որպես համակարգային խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն՝ բոլոր նրանց անունից, ովքեր քաղաքական հետապնդումների հետևանքով զրկված են ձայնի իրավունքից։

Աշոտյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերի համատեղ պայքարը դեռևս բավարար չէ։ Նա մատնանշել է մի քանի խնդիր։ Առաջին խնդիրն այն է, որ «քաղաքականների» մեծ թիվն ու տարբեր շրջանակների պատկանելությունը խոչընդոտում են ընդհանուր պայքարին։ Աշոտյանի խոսքով՝ ցավոք, ակնհայտ է «յուրային–օտար» մոտեցումը, որի պայմաններում մոռացվում է, որ բոլորը նույն նավակում են։ Նա նշել է, որ այս խնդիրը տարիներ շարունակ առկա է, և կոչ է արել համատեղ պայքարել այդ երևույթի դեմ։

Հաջորդը՝ պայքարը կենտրոնացված չէ, ընդհանուր մարտավարություն և ռազմավարություն չեն զգացվում, չկա նաև պայքարի խորհրդանիշ։ Այս փոքր, բայց բովանդակությամբ խորքային հարցը լուծման կարիք ունի։ Մեկ այլ խնդիր է հարցի ոչ պարբերական բարձրաձայնումը։ Աշոտյանը նշել է, որ այդ մասին բավարար չափով չի խոսվում թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս, իսկ ելույթներն ավելի շատ արձանագրային խոսքեր են հիշեցնում։ Բացի այդ, ակցիաները պետք է ավելի ստեղծարար ու հիշվող լինեն։ Ցավոք, Երևանում անցկացված COP-ի ընթացքում, բացի մի քանի միջոցառումից, ստանդարտ ակցիաներից դուրս ոչինչ չեղավ․ անհրաժեշտ է տեսողական ներկայացում։ Հաջորդը միջազգային կազմակերպությունների հետ սխալ աշխատանքն է․ չի կարելի հաշտվել նրանց լռության և կուրության հետ։

Հասանելի է

русский

Անձ

Արմեն Աշոտյան

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՔաղբանտարկյալներՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am