Ոչ թե վարույթ նախաձեռնելու հոդվածն է էական, այլ այն, թե ինչ հոդված է մեղսագրվում մեղադրյալին. ՔԿ նախագահ

Ոչ թե վարույթ նախաձեռնելու հոդվածն է էական, այլ այն, թե ինչ հոդված է մեղսագրվում մեղադրյալին. ՔԿ նախագահ

Հակակոռուպցիոն Կոմիտե17:40 | նոյեմբերի 3, 2026Ոչ թե վարույթ նախաձեռնելու հոդվածն է էական, այլ այն, թե ինչ հոդված է մեղսագրվում մեղադրյալին. ՔԿ նախագահ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ոչ թե վարույթ նախաձեռնելու հոդվածն է էական, այլ այն, թե ինչ հոդված է մեղսագրվում մեղադրյալին. ՔԿ նախագահ<!—>

]—>

Ոչ թե վարույթ նախաձեռնելու հոդվածն է էական, այլ այն, որ երբ մեղադրյալ է ներգրավվում, նրան ինչ հոդվածով ենք մեղսագրում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ բանակում զինծառայողների մահվան դեպքերով ՔԿ հաղորդագրություններում չի նշվում, թե ինչ հոդվածով է վարույթ հարուցվել։

«Օրինակ, հանկարծամահության դեպքերով մենք սպանության հատկանիշներով ենք վարույթ նախաձեռնում, բայց դա իրական սպանություն չի։

Դիտարկմանը, որ միայն ՔԿ–ի վերջին երկու հաղորդագրություններում է, որ հոդվածը չի նշվել, Արթուր Պողոսյանն ասաց, որ ուշադիր չի եղել, թող հարցում անեն՝ իրենք կպատասխանեն։

Անդրադառնալով նրան, որ Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույց գլանակն է կորել, անգամ վարկած կա, որ քննիչներն են օգտագործել, ՔԿ նախագահն ասաց. «Այդ վարկածը ձեր վառ երևակայության արդյունքն է, այդ դեպքը 2018 թվականին նախաձեռնված քրեական վարույթ է։ Այդ գործը Արմավիրի քննչականում մնացել էր, երբ որ բերեցինք այդ գործը ակտիվ դաշտ ու միայն այդ գործը չենք բերել, իմ օրոք բազմաթիվ նման վարույթներ ակտիվացրել են, հայտնաբերեցինք, որ իրեղեն ապացույցը չկա։ Դրանով հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի պարզեն, ու ուղարկել ենք Հակակոռուպցիոն կոմիտե։

Դուք պատկերացնո՞ւմ եք, թե 2018 թվից մինչև 2025 թիվը քանի քննիչ է առնչվել այդ գործին։

Մնացած հարցերը ուղղեք Հակակոռուպցիոն կոմիտե։ Եթե մեղադրյալ ներգրավվի, ես կիմանայի, որովհետև պաշտոնապես մեզ իրազեկում են։ Եթե չեն իրազեկել, ուրեմն մեղադրյալ չկա»,–ասաց նա։


Կազմակերպություն

Հակակոռուպցիոն ԿոմիտեՔննչական կոմիտե

Թեմա

Զինված ուժերԴատական համակարգ

Անձ

Արթուր Պողոսյան

Աղբյուրը՝ NEWS.am