Նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ վերահսկողության ներքո, սակայն հիմա, ցավոք, հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է այն. Միրզոյանը՝ Լավրովին

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. այս մասին Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

«Հայաստանը, ինչպես միշտ, բանակցություններին շատ կառուցողական է մասնակցում:  Հայաստանը հանձնառու է մնում մեր երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններին: Ցավոք, «գետնի վրա» իրավիճակն այլ է. բանակցություններին զուգահեռ մենք պարբերաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակի սրում, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքում հսկիչ-անցակետ տեղադրելու փորձն էր՝ թեև նոյեմբերի 9-ի հայտարարությունում շատ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի ռեժիմը: Միջանցքը պետք  է մնա ՌԴ վերահսկողության ներքո, սակայն հիմա, ցավոք, հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը», - ասել է Միրզոյանը Լավրովին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.