Պատմական Դվին մայրաքաղաքի տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ (լուսանկարներ)

ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։

 

Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը:

 

«Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:

3 ardir.jpg (675 KB)

4 ardir (1).jpg (825 KB)

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.