Պետությանը կվերադարձվի շուրջ 81.962.500 ՀՀ դրամի պատճառված վնասը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր, որի արդյունքում պատասխանող Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը, որի միջին շուկայական արժեքը կազմում է 81.962.500 ՀՀ դրամ: Tert.am-ն այս մասին տեղեկանում է դատական համակարգի տելեգրամյան ալիքից:

 

Նշենք, որ Արթուր Մանուկյանը 2010-2019թթ. եղել է ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.