Անձամբ շատ ծանր եմ տանում, շատ մտահոգված եմ․ Փաշինյանը՝ կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի գրանցած հետընթացի մասին

Շատ մտահոգված եմ այդ տվյալով, դա շատ մեծ ձախողում է։ Անձամբ շատ ծանր եմ տանում։ Անգամ, եթե վիճակագրության մեջ սխալ կա, մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր ռեյտինգներով պետք է ունենանք առաջընթաց։ Եթե կա հետընթաց, ուրեմն ինչ-որ բան այն չէ։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ կոռուպցիայի ընկալման համաթվի առումով ՀՀ-ն հետընթաց է գրանցել։

 

Փաշինյանն ասաց, որ այդ թեմայով քննարկումներ ունեցել է, Կառավարության նիստում էլ կքննարկեն։

 

«Այն փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք ունենում, անընդունելի է։ Դեր ունեն ԶԼՄ-ների հրապարակումներն այս կամ այն պաշտոնյանի կոռուպցիոն գործարքների մասին։ Առաջարկում եմ բանաձեւ, որ նման որեւէ հրապարակում անարձագանք չպետք է մնա։ Եթե ճիշտ չէ, քաղաքացիական հայցով պետք է հետամուտ լինել։ Թեկուզ երկու տարի հետո դատարանի որոշում լինի»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.