14 միլիոն դրամ՝ Ծիծեռնակաբերդում եղևնիներ տնկելու համար

Կառավարությունը 14 միլիոն 124 հազար դրամով որոշել է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնա­դրամի Հիշողության պուրակի տարածքը՝ եղևնիներ տնկելու տեղերը սպառված են։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ Հիշողության պուրակը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ, նրանք շրջում են տարածքում, ծանոթանում եղևնիների կողքին ամրացված գրություններին, և, քանի որ եղևնիներ տնկելու տարածքը սպառվել է, ուստի անհրաժեշտ է գումար հատկացնել՝ նոր տարածք ձեռք բերելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.