«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. գլխավոր դատախազի խորհրդական

«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։ Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

««Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։

Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։

ՀԳ. Այսպիսի թյուրիմացությունների ծուղակում չհայտնվելու համար եմ միշտ հորդորում լրատվամիջոցներին՝ անգամ մամուլի տեսություն անելիս տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն», - նշել է Աբրահամյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.