«Ո՞ւմ են պետք 1.5 մլն և ավելի դրամ աշխատավարձ ստացող նախարարները». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «2020-ի պատերազմի ելքի մասին ՀՀ այն ժամանակվա նախագահն իմացել է մամուլից, այն դեպքում, երբ նաև ինքն էր երկրի պատերազմի պատասխանատուներից մեկը։

2022-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած Քրիստոսի արձանի տեղադրության վայրի մասին ՀՀ ԿԳՄՍ-ն իմացել է մամուլից, այն դեպքում, երբ այդ նախաձեռնության կրթամշակութային դերի և թույլտվությունների պատասխանատուն առաջին հերթին հենց այդ նախարարությունն է։

Ստացվում է՝ Հայաստանում մամուլն է երկրի շարժիչ ուժը, մամուլն է պետական գերատեսչություններին իրար հետ կապում, մամուլն է կառավարում, մամուլն է ստեղծում կառավարման համակարգեր։

Եթե այդպես է, իսկ մենք տեսնում ենք, որ այդպես է, ապա ո՞ւմ են պետք 1.5 մլն և ավելի դրամ աշխատավարձ ստացող ու միաժամանակ ամեն փռշտալու առիթով պարգևավճար գրպանող նախարարներն ու նախագահները, պատգամավորները, վարչապետները։

Թողեք, մամուլը երկրի դեմքը արժանապատվորեն կպահի։ Բայց մասնագիտական մամուլը, ՔՊ-ի նիկոլական դեղին աղբը մամուլ չի»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.