РИА Новости-ն հեռացրել է Արցախի պետնախարարի հարցազրույցը․ Ադրբեջանի ԱԳ նախարարություն

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։

 

 

Հիշեցնենք, որ այդ հարցազրույցն առաջ էր բերել ադրբեջանական կողմի դժգոհությունը, որի պատճառով ռուսական լրատվամիջոցի կայքի հասանելիությունն Ադրբեջանում արգելափակվել էր։

 

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ այդ հարցազրույցը հակասում է ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դեկլարացիայի դրույթներին։ Եւ ահա, այսօր արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ այդ հարցազրույցն ու դրա հետ կապված նյութերն հեռացվել են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.