Արթուր Վանեցյանի որդին բերման է ենթարկվել

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել։ Քիչ առաջ ոստիկանությունը հայտնեց, որ բերման է ենթարկվել 352 ցուցարար։

Բերման ենթարկվածների թվում նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է՝ Արտյոմ Վանեցյանը։

 

Հիշեցնենք, որ երեկ բերման ենթարկվածների թիվը հասել էր 414–ի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.