Բաժին : Իրադարձային
Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար. yerevan.today
Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել:
Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում մաինագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաև մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, և ևս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ:
Այսինքն, միայն իր աշխատած գումարով՝ ընդհանուր 10 միլիոն դրամով չէր կարողանա գնել 13 միլիոն արժողությամբ երկու ամառանոց, հաշվին էլ 3․8 մլն դոլար կուտակեր: Հարց է առաջանհում՝ որտեղի՞ց այդքան գումար Մանուկյանին և ինչպե՞ս է 2020 թվականին նրա բանկային հաշվին ստացվում շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար, երբ 2019-ի տարեվերջին դա կազմում էր 41 ԱՄՆ դոլար: Իսկ Մանուկյանը բիզնեսներ կամ այլ ձեռնարկատիրական զբաղվածություն կարծես թե չունի, հակառակը, մշտապես շեշտում է, որ ինքը մշակութային գործիչ է, հոգևոր երգերի կատարող, դերասան, ռեժիսոր: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ վերջին տարիներին հայ մշակութային և շոուբիզնեսի դեմքերը արտագաղթում են, քանի որ այստեղ չեն կարողանում գումար վաստակել, իսկ այ Արթուր Մանուկյանը, լինելով ոլորտի ոչ կարկառուններից, դառնում է դոլարային միլիոնատեր:
Եվ, չմոռանանք նաև, որ նշված ժամանակահատվածում նա օրենսդիր մարմնի անդամ էր և պարտավոր էր ներկայացնել իր ֆինանսական միջոցների լիարժեք տեղեկատվություն:
Հուսանք, տրամաբանված պատասխան կհնչի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ այս դեպքում «նախկիններին» նորից մեղադրել չի ստացվելու: