Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է անցնել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

 

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար: Նրա խոսքով՝ հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.