«Բյուջեում փող չլինելու պատճառով մինչև տարեվերջ դադարեցրել է վիրավոր զինվորների պետպատվերով բուժումը»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Էս արդեն խնդալու էլ չի։ Ինչու էր ինձ թվում, թե հեղափոխական իշխանության համար պատերազմում կռված ու վիրավորված մեր զինվորների վերականգնումն ավելի կարևոր պետք է լինի, քան իր սեփական պարզունակ կոմֆորտը, իսկ իրականում - փառասիրությունը։ Հիշեցնեմ, որ բյուջեում փող չլինելու պատճառով Առողջապահության նախարարությունը մինչև տարեվերջ դադարեցրել է վիրավոր զինվորների պետպատվերով բուժումը։ Ու նենց էլ չի, որ Ալեն Սիմոնյանը հիմա ոտքով, կամ սովորական մեքենայով է գնում աշխատանքի։ Այդ ի՞նչ չտեսնված մեծ ծախսեր 5 ամսում առաջ եկան եղած մեքենայի վրա, որ դրա շահագործումը հանկարծ դարձավ աննպատակահարմար։

 
Զսպեք ձեզ, մի արեք սենց բաներ»։
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.