«Եվ այս ֆոնին ՔՊ պատգամավորները բարբաջում են Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը խզելու և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԻՆՉՈՒ՞

Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչու՞․․․Եվ նույնիսկ, ինչու՞ այսօր, և ոչ թե երեկ։
 

Եվ այս ֆոնին, ՔՊ պատգամավորները բարբաջում են խզելու Ռուսաստանի հետ ռազմավարական կապերը և դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Եթե սրան գումարենք նաև ԱԺԲ կոչվածի հակառուսական «հզոր» հանրահավաքը ՌԴ դեսպանատան առջև, երբ այլ հանրահավաքների ժամանակ տասնյակ ցուցարարներ են ձերբակալվում, ապա․․Ապա մտածում ես հերթական դավադրության, կամ դավադրության շարունակության մասին, այս անգամ էլ զոհելով Սյունիքը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.