«Այսօր Գորիս-Կապան ճանապարհը ճանաչվեց ադրբեջանական, ինչը նախատեսված չէր ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի հայտարարություններով». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ 2019-ին դավաճան կապիտուլյանտը դեսպանահավաքի ժամանակ բարբաջեց, որ ժողովրդավարությունն է դառնալու Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը։

 

Ոչ անվտանգությունը, ոչ Արցախյան հիմնախնդիրը, ոչ Հայոց ցեղասպանությունը՝ «ժողովրդավարությունը»։

Այդ դավաճանահիմարագույն քաղաքականությունն ավարտվեց ազգային ողբերգությամբ։

Մի քանի օր առաջ իշխանական քարոզիչները թմբկահարում էին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարական ֆորումին, իսկ Թուրքիային ու Ադրբեջանին՝ ոչ։

Փաշինյանական պրոպագանդիստների «ура, товарищи!» ոճի հորթի հրճվանքին իրականում լավագույնս արձագանքվում է մտավոր թերզարգացվածության ու թեթևաբարո վարքի զուգակցմանը վերաբերող լավրովյան հայտնի ձևակերպմամբ։

Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի կողմից ճանաչվեց ադրբեջանական, ինչը նախատեսված չէր ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով։

Ուստի ձեր «ժողովրդավարությունը» մտցրեք ձեր բաստիոնների բոլոր բնական բացվածքները, անհայրենիք սրիկաներ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.