Երևանում բախվել են Mercedes ML 320-ն ու Kia-ն. կան վիրավորներ.shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում  բախվել են  Mercedes ML 320 և Kia մակնիշի ավտոմեքենաները:

 

2 հոգի մարմնակասն վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել  վթարի հարևանությամբ  գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն են գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցումի վայրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.