Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը` սահմանային իրավիճակի մասին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Դիլիջանում անցկացված մտքերի երրորդ գագաթնաժողովի ժամանակ խոսում էր ապագայից, ապագայի ծրագրերից: Նա նաև այդ թեմայով կարճ հայտարարությամբ հանդես եկավ: Ելույթից հետո Hraparak.am-ը նրանից հետաքրքրվեց` սահմանային իրավիճակի հետ կապված ի՞նչ կարող է ասել, անհանգստություն կա՞:

«Շատ անհանգստություն կա, բայց մյուս կողմից դա, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության ոլորտում չէ, այլ վերաբերում է կառավարությանը, և ես ուշադիր հետևում եմ»,-ասաց նախագահը:

Այլ հարցերի չպատասխանեց:

 

 

 

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.