Հայտնի է ծերացումն արագացնող մթերքը

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդագետ Ելենա Սոլոմատինան բացատրել է, թե ինչի հետ կարող է կապված լինել օրգանիզմի արագ ծերացումը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն առաջ է բերել շաքարի ավելցուկային օգտագործումը, գրում է «Երեկոյան Մոսկվան»:

 

Սննդաբանը բացատրել է, որ շաքարից ստացված գլյուկոզան վերածվում է ճարպի, որը հետագայում վատացնում է մաշկի վիճակը։ Դա է պատճառը, որ բժիշկը շաքարն անվանել է ծերացման գործընթացն արագացնող մթերք։

«Ճարպը որոշակի շղթայական ռեակցիա է առաջացնում։ Նա կուտակվում է բջիջներում, իսկ երբ արդեն չի կարողանում դա անել, միևնույն է շրջանառվում է արյունատար հունով։ Դրանից անոթների պատերը վնասվում են, այնտեղ խոլեստերին է նետվում։ Այս ամենը առաջացնում բորբոքում։ Ի վերջո, արյան շրջանառությունը վատթարանում է: Անոթները հաստանում են, այլեւս այնքան էլ առաձգական չեն դառնում, մաշկի վիճակը սկսում է կտրուկ վատանալ», — ընդգծել է Սոլոմատինան։

Բժիշկը հավելել է, որ շաքարի բարձր պարունակության պատճառով օրգանիզմում նվազում է կալիումի, մագնեզիումի եւ կալցիումի քանակը: Այս տարրերի ցածր մակարդակը առաջացնում է մաշկի այտուցվածություն եւ ձգում, ինչպես նաեւ դրա ընդհանուր վիճակի վատթարացում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.