Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մելս Ամբարդյանի եղբայրը գերիների՝ Ադրբեջանում ընթացող դատավարությունները դադարեցնելու, նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով նստացույց է սկսել

Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մի շարք հարազատներ նստացույց են սկսել՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել իրենց հարազատների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, տեղեկանում ենք գերեվարված Մելս Ամբարդյանի եղբոր ֆեյսբուքյան էջից:

 

«Ես` Տիգրան Կարապետի Ամբարդարյանս` գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաեւ մեր գերեվարված մյուս տղաների ծնողները ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը եւ վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։

Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց»,- գրել է Տիգրան Ամբարդյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.