Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման սահմանափակումը վերաբերվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին․ Էդվարդ Հովհաննիսյան

Պետական բյուջով նախատեսված հարկային եկամուտների տարեկան սպասումները կկատարվեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

 

 «Բիզնեսները նորից վերսկսվել են, ունենք դեռևս որոշակի ոլորտներ, որոնք համավարակի ազդեցությամբ դեռևս չեն վերականգնվել, դա զբոսաշրջությունն է և դրա հետ կապված մյուս ծառայությունները»,–ասաց նա։

Անդրադառնալով՝  Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիերի ոչ պատշաճ վիճակով պահմանը, նա ասաց․«Շատ վատ գնահատական պետք է տամ, կա՞ այդ արարքին այլ գնահատական, կամ որևէ մեկը կարող է այլ գնահատական տալ, ես որպես հայ մարդ, որպես ՀՀ քաղաքացի իմ բացասական վերաբերմունքն եմ ունեցել այդ»,–ասաց նա և նշեց, որ պաշտոնանկություններ կլինեն, թե չեն լինի, կոմպետենտ անձիք կորոշեն։

 

Խոսելով թուրքական ապրանքների արգելքի, ինչպես նաև Վրաստանի սահմանի բացման մասին, նա նշեց․«Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման սահմանափակումը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում՝ անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքներին, ուստի քաղաքացիներին հորդորում եմ նման փորձ չանել»։

ՊԵԿ նախագահը նշեց, որ Հայաստանում փաստացի հավաքագրված հարկային եկամուտներն այս տարվա առաջին 5 ամիսներին զգալիորեն ավելի են եղել թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի համադրելի ժամանակահատվածների համեմատ: «Առաջին 5 ամիսների ընթացքում փաստացի հավաքագրգված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, ինչը 34.8 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի համադրելի ցուցանիշից և 47.2 մլրդ դրամով ավելի՝ 2019-ի համադրելի ցուցանիշից:

 Տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարը (ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսերի վերադարձված գումարը) կազմել է 68.6 մլրդ դրամ։

2020-ին և 2019-ին ավելի քիչ գումար է վերադարձվել, քան 2021-ին, մասնավորապես 2020-ի 5 ամիսների ընթացքում վերադարձվել է 52.8 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 43.4 մլրդ դրամ»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.