ԱՄՆ-ն 1991թ. ի վեր 2-րդ անգամ նավթ է ներկրել Իրանից

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտնել է վերջին կես տարում Իրանից նավթի ներկրման երկրորդ դեպքի մասին, գրում է lenta.ru-ն` մանրամասնելով, որ 1991թ. ի վեր նման ներկրում չէր իրականացվել:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության նյութերում նշվում է, որ ԱՄՆ-ն մարտին 1,03 մլն բարել իրանական նավթ է ներկրել, իսկ մինչ այդ 1,11 մլն բարել իրանական նավթ էր ներկրվել հոկտեմբերին:

Երկու դեպքում էլ պատճառը տանկերների անբավարարությունն էր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.