ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք Ավինյանի գվարդիան հին ճանապարհով մտել, սելֆի է արել ու դուրս եկել և բացի իրենց անձնական լրատվամիջոցներից, որևէ լրատվամիջոցի թույլ չեն տվել մոտենալ այդ ճանապարհին։ Եվ հիմա հարց հակահիգիենիկ ուսապարկին՝ եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, նշանակում է ադրբեջանական զինուժը, թվով 250 հոգի, հայկական զինուժի շրջափակման մեջ են և ուրեմն՝ ինչի՞ չեք գերեվարում Հայաստանի սուվերեն պետական սահմանը հատած դիվերսանտներին։ Եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է՝ բա էդ ինչի՞ շուրջ եք մի քանի օր բանակցում թուրքի հետ և ամեն օրվա ավարտին հայտարարում, որ բանակցություններն այսօր էլ արդյունք չեն տվել ու քիչ անց, ժամը 14-ին, բանակցությունները վերսկսվելու են։ Եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, հակահիգիենիկ ուսապարկ, կրկնում եմ՝ ինչի՞ չեք գերեվարում ձեր կիրթ բարեկամ Ալիևի դիվերսանտ ասկյարներին ու եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, հակահիգիենիկ ուսապարկ, էդ ինչի՞ շուրջ են ռուս խաղաղապահները թուրքի հետ բանակցում, դուք էլ կողքից, սպիտակ բոթասով, սելֆի եք անում։ Արծրունական ձեր ստերի լիմիտը վաղուց սպառվել է։ Իսկ իմ ֆեյսբուքյան էջում իր լեժանկան փռած ու բնակվող հակահիգիենիկ ուսապարկին կոչ եմ անում իր անփառունակ կյանքում գոնե մի անգամ տղամարդկություն ցուցաբերել, գնալ նշյալ տարածք ու գերեվարել Հայաստանի սուվերեն տարածքը հատած դիվերսիոն խմբին։ Որ պահին տեսա սույն ուսապարկին՝ գոնե կես թուրք գերեվարած, խոստանում եմ պաշտոնապես հայտարարել՝ ես սխալ էի, ուսապարկը՝ ճիշտ»:
|
Բաժին : Մեկնաբանություն