Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին

Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ Նիկոլ Փաշինյանն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը Սյունիքի հատվածում մի քանի կիլոմետր առաջ է եկել և վերահսկողության տակ վերցրել Սև լիճը։ Ավելի ուշ ադրբեջանցիները ՀՀ սահմանը հատել են նաև Գեղարքունիքի հատվածում։

Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին և Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.