Մարզերում երիտասարդների մշակութային-ժամանցային նորարարական կենտրոնների ստեղծումը շատ կարևոր է հեռավար աշխատանքի հնարավորություններն ընդլայնելու համար․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

Կառավարությունն այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին նախագիծը։

 

Կենտրոնները կլինեն Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Թալինում: Նիկոլ Փաշինյանը կարևորեց զարգացման ծրագրերը, որտեղ մարդիկ կարող են մի ամբողջ օր անցկացնել, ժամանակ անցկացնել, ցուցահանդեսներ, համերգներ, քննարկումներ, ընթերցումներ կազմակերպել։ «Այդ թվում՝ սուրճ, այդ թվում՝ թեյ և այլն, շատ կարևոր կոմպոնենտ է», - ասաց նա և օրինակ բերեց «Լոֆտ»-ը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե նման կառույցների ստեղծումը շատ կարևոր է հեռավար աշխատանքի հնարավորությունները ընդլայնելու համար։ «Հիմա շատ մարդիկ աշխատում են տնից, նման կենտրոնների ստեղծումը հնարավորություն է տալիս, որ մարդիկ ունենան նաև հեռավար աշխատանքի տեղեր, որովհետև շատ հաճախ տնից հարմար չէ աշխատելը, վատ ինտերնետի կամ վատ միջավայրի պատճառով: Էս վերջերս ես մի քանի օր հեռավար աշխատեցի, երեխեքը որ կողքն են, հեշտ չէ»,- ասաց Քերոբյանը։ «Մանավանդ նորածինները շատ են չէ՞ խանգարում»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

 

Հիշեցնենք, որ վերջերս ծնվել է Վահան Քերոբյանի հինգերորդ երեխան:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.