Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն. Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:

Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:

 

Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը:

Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.