Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց. նախագիծ

Առողջապահության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխույթան նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է դիահերձել կորոնավիուրսի հետևանքով մահացած անձանց:

Նախագծում ասվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: 

 

Նշենք, որ մինչ այժմ ԱՆ-ն առանց դիահերձման էր հայտնում, որ անձը մահացել է կորոնվիրուսից և/կամ ունեցել է նաև ուղեկցող հիվանդություն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.