Ես առաջին երկու շաբաթը ընդունում էի, երբ ոստիկաններն ասում էին՝ ինչ անենք, տուն ենք պահում, բայց 5000 զոհված տղերքն էլ էին տուն պահում, բոլորս էլ տուն ենք պահում, դա այլևս արդարացում չէ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան  էջում հապարակել է տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթից, որում դիմում է ոստիկաններին:

 

«Նրանցից շատերն ինձ ասում են՝ Աշոտյան ջան, ի՞նչ անենք, տուն ենք պահում։

Ես առաջին երկու շաբաթը դա ընդունում էի, դեռ չէի հասկացել, որ այն 5000 զոհված տղերքն էլ էին տուն պահում, իրենց տներից տնահան եղած հազարավոր հայրենակիցներն էլ էին տուն պահում, վիրավոր դարձած մարդիկ էլ էին տուն պահում, բոլորս էլ տուն ենք պահում, այսօր հայ չկա, որ չմտածի իր տունը պահելու մասին։

 

Տուն պահելը այլեւս «отмазка»(արդարացում-խմբ.) չէ»,- ասել է Աշոտյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.