Կարսի թուրք-ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ-ի համար. armeniasputnik.am

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կարսում փետրվարի 1-12-ը նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժություններին։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` ցանկացած զորավարժություն պարունակում է նաև քարոզչական մեսիջներ, սակայն պետք է հասկանալ, որ այն նախևառաջ ուժեղացնում է զորավարժություն անողին. թուրքերն ու ադրբեջանցիներն ըստ այդմ ներդաշնակեցնում են իրենց ստորաբաժանումների համագործակցությունը։

«Պարտադիր չի, որ ամեն զորավարժությունից հետո պատերազմ սկսվի, թեև հիշողությունները վերջին թուրք-ադրբեջանական զորավարժություններից դեռ թարմ են, բայցևայնպես այդ ամենը մտահոգիչ է` անկախ այն հանգամանքից, թե ինչի են նախապատրաստվում։ Խնդիրն այն է, որ կա ինչ–որ գործընթաց»,- նշեց ռազմական փորձագետը։

 

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.