Իշխող ուժը իր խորհրդարանական խմբակցության առջև խնդիր է դրել անլրջացնել քաղաքական օրակարգի կարևոր հարցերը, պահել իշխանությունը՝ անկախ նրանից, թե արդյունքում ինչ վնաս կհասցվի պետական շահերին. Աբրահամյան

Իմ տպավորությամբ, իշխանությունը խնդիր է դրել իր խորհրդարանական խմբակցության առջև, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով անլրջացնեն քաղաքական օրակարգի կարևոր հիմնահարցերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

 

«Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների։

Իշխանության համար կա դրված միայն մեկ խնդիր՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե դրա արդյունքում ինչ վնաս կհասցվի պետական և ազգային շահերին»,- գրել է Աբրահամյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.