Բաժին : Քաղաքականություն
Պարտությունը դեռ չի ավարտվել․ ՀՀ կառավարությունը շարունակում է զինաթափել մեր ամրոցները և դուրս բերել զորքը, իսկ Ադրբեջանն արդեն տարածքային ու դրամական պահանջներ է բարձրաձայնում․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
Բայց դա դեռ ամենը չէ... Հայաստանը որևէ կերպ պաշտպանված չէ Ադրբեջանի և Թուրքիայի նորանոր պահանջներից։
Ադրբեջանն արդեն տարածքային ու դրամական պահանջներ է բարձրաձայնում։ Ու կառավարության շենքում նստած չմոն հաստատ այն մարդը չէ, որ ի վիճակի լինի ասել «ո՛չ» այդ պահանջներին։
Այսինքն չեք կարող պնդել. «Ոչինչ, ամենավատն արդեն եղել է, հիմա պիտի համակերպվենք»։ Որևէ երաշխիք չկա, որ մեզ է՛լ ավելի վատը չի սպասում առջևում։
Այս մասին լավ կանեն մտածեն այն մարդիկ, որոնք իրենց բնից հեռու չեն տեսնում, և որոնք կրկնում են, թե «Նիկոլը մեր ձագերին փրկեց»։ Այդքան վստահ մի եղեք։
Ոչ ձեր ձագերն են փրկված, ոչ էլ ձեր ծակերն են ապահով, որ մեջները պախկվեք ու մտածեք, որ վտանգն անցնելու է, գնա. ինչքան շարունակեք այս դավաճանին սատարել, այնքան ավելի շուտ է այդ վտանգը չոքելու ձեր դռան դիմաց ...»։