Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և Nissan Tiida–ն․ 3 մարդ հոսպիտալացվել է

Նոյեմբերի 15-ին, ժամը 19:33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռաֆայել Ն․, ծնված 1980 թ.) և «Nissan Tiida» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Հասմիկ Ա․-ն (ծնված 1954 թ.) և Պարգև Մ․-ն (ծնված 1970 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.