Թուրքիան Ֆրանսիայի հետ հարաբերություններում արհեստածին ճգնաժամով փորձում է ակնարկել, որ Անկարան կարող է ապակայունացնել Եվրոպան․ The Jerusalem Post

Անկարան Ֆրանսիայի հետ ճգնաժամը հորինել է այնպես, ինչպես այլ երկրների հետ ունեցած արհեստածին ճգնաժամերը, որոնք հրահրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, գրում է The Jerusalem Post-ը։

 

Ինչպես նշում է հոդվածագիր Սեթ Ֆրանցմանը, Թուրքիայի Ֆրանսիայի հետ արհեստածին ճգնաժամը նպատակ ունի ուժեղացնել իր ազդեցությունն իսլամական աշխարհում՝ Անկարային պատկերելով որպես իսլամի «պաշտպան»։

«Շինծու բանավեճը հիմնվում է այն հայտարարությունների վրա, թե Ֆրանսիան «իսլամաֆոբ» է, և որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է մուսուլմանների համար վիրավորական ծաղրանկարները։ Ծայրահեղականին ու սպանությունը դատապարտելու փոխարեն, Թուրքիայի նախագահն ու լրատվամիջոցները օգտագործեցին այդ սպանությունը՝ Ֆրանսիային հարվածելու համար»,- նշում է հոդվածագիրը։

 

Նրա խոսքով՝ էրդողանը Ֆրանսիայի հետ ճգնաժամ է ստեղծել այնպես, ինչպես Սիրիայում, Լիբիայում, ապա՝ Եգիպտոսում, Հունաստանում, հիմա էլ՝ Հայաստանում։

«Թուրքիան ռմբակոծել է Իրաքը, ներխուժել է Սիրիա և մաքրել քրդերին, ներխուժել է Լիբիա, մարտահրավեր նետել ֆրանսիական նավատորմին, հետապնդել հունական F-16-ը, օգտագործել ռուսական C-400 ՀՕՊ համակարգը և Ադրբեջանին հրահրել Հայաստանի դեմ պատերազմի՝ հակամարտության գոտի ուղարկելով սիրիացի վարձկանների, որոնց վճարում է Անկարան»,- գրում է հոդվածագիրը։

Ֆրանցմանի խոսքով՝ Թուրքիան Ֆրանսիայի հետ հարաբերություններով, հնարավոր է՝ ձգտում է ցույց տալ, որ Անկարան ակտիվացնելով իր մեդիա քարոզարշավը կարող է ապակայունացնել Եվրոպան՝  դրանով իսկ ազդանշան ուղարկելով եվրոպացի առաջնորդներին՝ հնազանդվել Անկարային կամ բախվել «իսլամի վիրավորանքների» մասին հորինված պատմությունների զայրույթին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.